«Թոթենհեմը» մոտ է «Վեսթ Բրոմվիչի» դարպասապահ Սեմ Ջոնսթոնին ձեռք բերելուն:
Ըստ Mirror-ի՝ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվեց 29-ամյա դարպասապահին ձեռք բերելու մտքից,նա պատրաստ է լսել լոնդոնցիների առաջարկը։
Դարպասապահի պայմանագիրը «Վեստ Բրոմվիչի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։
Առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում, որից 15-ում անառիկ է պահել սեփական դարպասը։