Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիին, ձեռք բերելու մտքից հայտնում է Marca-ն։
«Սերուցքայինների» ղեկավարությունն ու մարզչական շտաբը տպավորված են Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներում կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի ու Էդուարդո Կամավինգայի ցուցադրած խաղով։
Տչուամենին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր թիրախն էր:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Տչուամենիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։