«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 36-րդ տուրումլ լոնդոնյան ակումբի՝ «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը։ Վճռական էինք տրամադրված ու անընդհատ պահեր էինք ստեղծում։ Իսկ 10 հոգու դեմ խաղալը միշտ ավելի դժվար է։
«Թոթենհեմի» դեմ խա՞ղը: Ցանկացած հանդիպմանը հաղթելը չափազանց դժվար է: Մենք հնարավորինս լավ կպատրաստվենք այդ խաղին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Արսենալը» 66 միավորով Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Լիդսը» 34 միավորով 18-րդն է: