«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է թիմի կիսապաշտպան Գավիի ապագայի մասին.
«Գավին ցանկանում է մնալ այստեղ: Մենք երկար ժամանակ է բանակցում ենք, և բոլոր կողմերը Գավիին տեսնում են ակումբի կազմում դեռ երկար տարիներ»,- ասել է Ալեմանին Movistar-ին:
Առաջիկա օրերին սպասվում է, որ թիմերը կհանդիպեն՝ քննարկելու գործող պայմանագրի երկարաձգման պայմանները։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Գավին անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։