Մարկո Վերատտին հայտնվել է գրանդ ակումբի թիրախում

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը պատրաստ է 29-ամյա ֆուտբոլիստի համար խոշոր դրամական առաջարկ անել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպանի հետ։

Վերատտիի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։ Նա փարիզյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից և թիմի կազմում ութ անգամ դարձել Ֆրանսիայի չեմպիոն։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: