Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է առաջարկել Դանի Սեբալյոսին

Կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է նոր պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։

Ինչպես հայտնում է As-ը՝ իսպանացի ֆուտբոլիստն արդեն պաշտոնական առաջարկ է ստացել համաձայնագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

«Ես արդեն խոսել եմ Սեբալյոսի հետ, և նա շատ լավ գիտի, թե ինչ եմ մտածում ես և ինչ է մտածում ակումբը:

Նա պետք է իր համար լավագույն որոշումը կայացնի։ Հիանալի կլինի, եթե նա մնա»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։