«Ինտերը» հետաքրքրված է «Նիսի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբը 21-ամյա ֆրանսիացուն տեսնում է որպես Մարսելո Բրոզովիչի հավանական փոխարինող։
2021/22 մրցաշրջանում Թյուրամը «Նիսի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։