«Յուվենտուսը» մտադիր է փոխանակում առաջարկել «Արսենալին»

«Յուվենտուսը» մտադիր է կիսապաշտպան Արթուրին փոխանակել «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտիի հետ, հայտնում է As-ը:

Թուրինցիները 28-ամյա գանցուն համարում են հարմար տարբերակ՝  դաշտի կենտրոնը ուժեղացելու համար և կարծում են, որ 25-ամյա բրազիլացին հիանալի է համապատասխանում հյուսիսլոնդոնյան ակումբի խաղաոճին:

Այս մրցաշրջանում Պարթին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 24 հանդիպում «Արսենալի» կազմում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: