«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է Իսպանիայի առաջնության հաջորդ խաղարկությունում կատալոնական ակումբի նպատակների մասին։
«Մենք պետք է հաջորդ մրցաշրջանում հաղթենք Լա Լիգայում: Ակումբն ամեն ինչ ունի դրա համար՝ թիմ և անձնակազմ: Եթե ցույց տանք մեր ներկայիս խաղը, ապա կարող ենք մրցակցել «Ռեալի» հետ։ Սակայն առաջնությունում հաղթում է ամենակայուն թիմը։ Իսկ «Ռեալն» այս տարի արժանի էր տիտղոսին։ Մենք ավելացրեցինք, բայց արդեն ուշ էր»,- Ալբայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
«Բարսելոնան» 35 խաղից հետո 69 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում: Չավիի թիմն ապահովել է հաջորդ մրցաշրջանում իր տեղը Չեմպիոնների Լիգայում: