Ջեսի Լինգարդի համար պայքարին ևս մեկ ակումբ է միացել

«Ֆուլհեմը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդով, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։

Անգլիական ակումբը, որը հաջորդ մրցաշրջանում կվերադառնա Պրեմիեր Լիգա, ցանկանում է ձեռք բերել 29-ամյա ֆուտբոլիստին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լինգարդի համար պայքարում առաջատար են «Միլանը» և «Յուվենտուսը»:

Ընթացիկ մրցաշրջանում Լինգարդը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանն ամռանը կդառնա ազատ գործակալ։