Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»:
Լրագրող Ջեյսոն Բարտը հայտնում է, որ «կարմիր սատանաների» ապագա գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, ցանկանում է, որ ռմբարկուն մնա թիմում:
Նիդեռլանդցի մասնագետը ցանկանում է, որ թիմի նոր մարտավարության առանցքային դեմքը լինի Ռոնալդուն:
Այնուամենայնիվ, հոլանդացի մասնագետը չի երաշխավորում ֆուտբոլիստի տեղը թիմի մեկնարկային կազմում:
Ընթացիկ մրցարջանում «ՄՅՈՒ»-ի կազմում 37-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: