«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը ցանկություն է հայտնել երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։
«Ես կցանկանայի մնալ, քանի որ սա իմ տունն է: Եվ կարծում եմ, որ կարող եմ շարունակել օգուտ տալ թիմին, բայց պայմանագրի երկարաձգումը կախված է ոչ միայն ինձանից։
Իմ առաքելությունն էր գալ այստեղ և ցույց տալ, թե ինի եմ ընդունակ: Ես ոչինչ չեմ կարող անել, քան ամբողջ ուժերս տալ այն ակումբի համար, որը սիրում եմ և ուզում եմ ամեն գնով լինել այստեղ:
Եթե «Բարսելոնան» ցանկանա, որպեսզի ես նոր համաձայնագիր կնքեմ, ապա շատ ուրախ կլինեմ դրա համար։ Եթե ոչ, ապա շատ շնորհակալ եմ և ես կշարունակեմ սիրել այս ակումբը մինչև մահ, որտեղ էլ որ լինեմ»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
39-ամյա բրազիլացու գործող պայմանագրի ժամկետը կատալոնացիների հետ լրանում է այս ամռանը: