Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բիքսեն Լիզարազյուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ապագայի մասին:
«Կարծում եմ՝ «Ռեալը» նրա համար լավագույն տարբերակն է։ Չեմպիոնների Լիգա, «Բեռնաբեուում» մթնոլորտը…։ Այդ թիմը կատարյալ է: Այնտեղ հիանալի կոլեկտիվ է հավաքված, նա միանգամից հաջողության կհասնի։ Բենզեմայի հետ կապը հիանալի կլինի:
Մբապպեն, հավանաբար, սպասում է որոշ փոփոխությունների։ Նա դեռ բավական ժամանակ ունի որոշում կայացնելու համար»,- Լիզարազյուի խոսքերն է փոխանցում Marca-ն: