Անտոնիո Կոնտեն պահանջ է երկայացրել «Թոթենհեմի» ղեկավարությանը

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Մարզիչը կհեռանա թիմից, եթե ակումբը չբավարարի նրա պահանջները։ Կոնտեն պահանջում է, որպեսզի ակումբը խոշոր գումար հատկացնի իրեն խաղային մի քանի դիրքեր ուժեղացնելու համար: Եթե ​​ակումբի ղեկավարությունն անտեսի այս պահանջը, ապա իտալացին կլքի ակումբը։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Կոնտեն կարող է երկու տարով պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։