Անդրեյ Լունինը «Ռեալի» կազմում նորամուտը նշեց Լա Լիգայում

Անդրեյ Լունինը իր առաջին հանդիպումն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմում Լա Լիգայում։

Դարպասապահը Կառլո Անչելոտտիի թիմի մեկնարկային կազմում է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը։

Սա 23-ամյա ֆուտբոլիստի նորամուտն է «սերուցքայինների» կազմում մրցաշարում։ Նա արդեն խաղացել է ակումբի կազմում, բայց միայն Իսպանիայի գավաթում։

Ուկրաինացին իր նորամուտը Լա Լիգայում նշել է 2018 թվականին՝«Լեգանեսի» կազմում, որտեղ խաղում էր վարձավճարով։

Հավելենք, որ Լունինը «Ռեալ» է տեղափոխվել «Զարյայից» 2018 թվականի հունիսին։