Չավի. ««Բարսելոնան» չեմպիոնական միջանցք կկազմի «Բետիսի» համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ Լա Լիգայի 35-րդ տուրի խաղից առաջ կատալոնական ակումբը չեմպիոնական միջանցք կկազմի «Բետիսի» համար՝ Իսպանիայի գավաթը նվաճելու կապակցությամբ։

««Բարսելոնան» չեմպիոնական միջանցք կկազմի «Բետիսի» համար: Դա հարգանքի և մարզական ոգու դրսևորման նշան է: Մրցակիցն արժանի է դրան։ Նրանք նվաճեցին Իսպանիայի գավաթը, այն մրցաշարը, որին մենք մասնակցում էինք»,- 42-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:

«Բարսելոնայի» հանդիպումը «Բետիսի» հետ կկայանա այսօր՝ մայիսի 7-ին: Խաղը տեղի կունենա Սևիլիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։