«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է, որպեսզի իր թիմին միանա «Ալ Ռայանի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան ակումբի ներկայացուցիչներն ու կոլումբիացի ֆուտբոլիստն արդեն բանակցություններ են վարում և քննարկում են հնարավոր տեղափոխության պայմանները։
Ռոդրիգեսի պայմանագիրն «Ալ Ռայանի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո: