«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Էմպոլիի» նկատմամբ իր թիմի կամային հաղթանակը: Ա Սերիայի 36-րդ տուրի խաղում միլանյան ակումբը պարտվում էր 0:2 հաշվով և վերջնական արդյունքում կարողացավ հաղթել 4:2:
«Ես շնորհավորել եմ իմ ֆուտբոլիստներին, քանի որ մենք հիանալի խաղ ցուցադրեցինք, բացառությամբ առաջին 20-25 րոպեների, երբ չափազանց նյարդայնացած էինք:
«Էմպոլին» շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում, ուստի մենք պետք է ավելի կազմակերպված լինեինք առանց գնդակի խաղում:
Լավ է, որ այս թիմը չի հանձնվում։ Այս քամբեքը մեզ վստահություն կհաղորդի: Այս թիմը քրտնաջան աշխատում է օգոստոսի 20-ից և մենք շարունակում ենք մնալ մրցավազքում», – ասել է Ինձագին DAZN-ի եթերում: