«Ռեալի» երկրպագուները Լա Լիգայի խաղի ժամանակ վիրավորել են Ժերար Պիկեին

Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն «Էսպանյոլի» հետ հանդիպման ժամանակ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հասցեին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրպագուները վանկարկել են. «Անճոռնի Պիկե, ողջունի՛ր չեմպիոնին»։

Իսպանիայի առաջնության ղեկավարությունը մտադիր է պատժել «սերուցքայինների» երկրպագուներին այս խաղում իրենց պահվածքի համար։

Հիշեցնենք, որ «Ռեալը» վաղաժամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, «Բարսելոնան» այս պահին զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: