ՊՍԺ-ն հաջորդ շաբաթ «Սպորտինգի» հետ կքննարկի Նունու Մենդեշի տրանսֆերը

ՊՍԺ-ն պատրաստվում է գնել Լիսաբոնի «Սպորտինգի» պաշտպան Նունու Մենդեշի տրանսֆերը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս թիմում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ֆրանսիական գրանդի ներկայացուցիչները պորտուգալական ակումբի հետ կքննարկեն 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հարցը։ ՊՍԺ-ն պաշտպանին 40 միլիոն եվրոյով գնելու օպցիա ունի։ Փարիզյան ակումբը պատրաստ է պորտուգալացուն առաջարկել մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր։

Transfermarkt.com պորտալը Մենդեշի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։