«Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Մարեկ Համշիկը խոսել է Ա Սերիայի 2021/22 խաղարկությունում թիմի արդյունքների մասին:
«Արդյոք ես հիասթափվա՞ծ եմ, որ «Նապոլին» տիտղոսի համար չի պայքարում: Ո՛չ, գրեթե ամբողջ մրցաշրջանի ընթացքում թիմը հաավակնում էր հաղթանակին։ Տրամադրվածությունը կա, խաղը կա, պայմանները կան, Սպալետտին ստեղծել է դրանք։ «Նապոլին» երկար տարիներ պայքարի մեջ է, 2018 թվականին շատ մոտ էր տիտղոսին»,- Համշիկի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։
«Նապոլին» Ա Սերիայի 35 տուրից հետո 70 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: