ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դեռ չի որոշել, թե որտեղ կշարունակի կարիերան, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
23-ամյա ֆուտբոլիստը ներկայումս հակված է փարիզյան ակումբից հեռանալուն։ Սակայն վերջնական որոշումը կկայացվի ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո:
Ավելի վաղ Մբապպեի մայրը հերքել էր տեղեկությունն այն մասին, որ իր որդին երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2024 թվականը։
Ֆրանսիացին այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 43 խաղում խփել է 35 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։