«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը կարծում է, որ թիմի հարձակվող Մոյզե Քինը պետք է բարելավի իր մրցելույթները։
«Ես չեմ կարող խնդրել Քինին, որ Ռոնալդուի պես 35 գոլ խփի, բայց նա պետք է 25 գոլ խփի: Նա ներուժ ունի, և ես շատ բան չեմ խնդրում: Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում հարձակվողներն ավելի շատ գոլեր կխփեն: Դա մեր թույլ կողմն էր»,- Նեդվեդի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը Ա Սերիայում 30 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 5 գոլի հեղինակ: «Յուվենտուսը» 69 միավորով 4-րդ հորիզոնականում է։