Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն այս ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», տեղեկացնում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակները» մի քանի շաբաթ է, ինչ բանակցություններ են վարում նորվեգացու գործակալների հետ։ Մինչև հունիս «Սիթին» պետք է գերմանական ակումբին վճարի 75 միլիոն եվրո։ Հաղորդվում է, որ 21-ամյա հարձակվողի աշխատավարձը կկազմի շաբաթական մոտ 440 հազար եվրո։ Նույնքան գումար է վաստակում նաև Կևին դե Բրույնեն։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: