«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, ով 2022/23 մրցաշրջանից կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», ասել է, որ իր պայմանագրում կետ չկա, որն արգելում է պայմանագիր կնքել ամստերդամյան ակումբի ֆուտբոլիստների հետ։
«Չկա ոչ մի համաձայնագիր, որն ինձ կարգելի պայմանագիր կնքել «Այաքսի» ֆուտբոլիստների հետ «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
«Այաքսի» ո՞ր ֆուտբոլիստներն են ինձ հետաքրքիր: Ես այստեղ շատ լավ ֆուտբոլիստներ ունեմ, բայց այս հարցը չի քննարկվում։ «Այաքսը» պետք է չեմպիոն դառնա, և մենք կենտրոնացած ենք դրա վրա»,- մարզչի խոսքերն է մեջբերում weTalk Ajax-ը: