«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, որ իր թիմը չեմպիոնական միջանցք չի կազմի Մադրիդի «Ռեալի» համար, որը վաղաժամ հաղթեց Լա Լիգայում:
«Լրագրողները միշտ ընտրում են հարցեր, որոնք կարող են հակասություններ առաջացնել. ի՞նչ է նա ասել, ի՞նչ է մտածում: Իրականությունն այն է, որ ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով Մադրիդի «Ռեալին»։
Մենք շատ ենք հարգում «Ռեալին», որը դարձավ չեմպիոն, բայց ավելի մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր մարդկանց, ովքեր միշտ մեզ հետ են»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։