«Չելսիի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հաստատում է, որ ակումբը ձեռք է բերել ամերիկացի գործարար Թոդ Բոուլիի գլխավորած կոնսորցիումը՝ Clearlake Capital-ի աջակցությամբ։
««Չելսի» ֆուտբոլային ակումբը հաստատում է, որ համաձայնեցվել են պայմանները, որոնց համաձայն սեփականատերերի նոր խումբը՝ Թոդ Բոուլիի (և նրա ընկերության Clearlake Capital-ի), Մարկ Ուոլթերի և Հանսյորգ Ուիսի գլխավորությամբ, ձեռք կբերի ակումբը: Սպասվում է, որ վաճառքը կավարտվի մայիսի վերջին, երբ կլինեն բոլոր հավանությունները։ Գործարքի մասին ավելի շատ մանրամասներ կհաղորդվի այդ ժամանակ»,- ասվում է ակումբի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, ով գտնվում է բրիտանական կառավարության պատժամիջոցների տակ, հայտարարեց «Չելսին» վաճառելու իր որոշման մասին։ Ռուս գործարարի խոսքով՝ վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հատուկ բարեգործական հիմնադրամին: