«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան հնարավոր է հեռանա ռուսական ակումբից:
Ինչպես հաղորդում է «Матч ТВ»-ն՝ «Ցրվենա Զվեզդան» պատրաստ է պայմանագիր կնքել 33-ամյա ֆուտբոլիստի հետ 2022/23 մրցաշրջանի համար՝ գործակցությունը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Հարձակվողի պայմանագիրը «Զենիթի» հետ լրանում է 2022 թվականի հունիսին։
2021/22 մրցաշրջանում Ձյուբան պետերբուրգյան ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։