Յուլիան Նագելսմանը խոսել է «Բավարիայի» և Լևանդովսկու միջև բանակցությունների մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունների մասին։

«Ես միայն գիտեմ, որ ակումբը բանակցել Լևանդովսկու գործակալ Պինի Զահավիի հետ: Մենք բոլորս գիտենք, որ Զահավին սիրում է բանակցություններ, լավ իմաստով։ Մեզ մի քիչ համբերություն է անրաժեշտ, իսկ համբերությունն իմ ուժեղ կողմերից մեկն է»,- Նագելսմանին թվիթերի իր միկրոբլոգում ցիտում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

2021/22 մրցաշրջանում 33-ամյա լեհ ռմբարկուն «Բավարիայի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 49 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։