«Մարսելի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մեկնաբանել է Կոնֆերենցիաների Լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Ֆեյենորդի» հետ ոչ-ոքի արդյունքը (0:0): Հոլանդական ակումբը դուրս եկավ եզրափակիչ։
«Ես մի փոքր հիասթափված եմ: Մենք ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ և արժանի էինք հաղթանակի։ Հերթական անգամ մենք չկարողացանք իրացնել մեր հնարավորությունները»,- Սամպաոլիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Առաջին խաղում «Ֆեյենորդը» հաղթել էր (3:2), ուստի դուրս եկավ եզրափակիչ։ Մյուս կիսաեզրափակչում «Ռոման» ընդհանուր հաշվով հաղթեց «Լեսթերին»: