«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Ես միշտ ցանկացել եմ նոր համաձայնագիր կնքել: Պայմանագրի երկարաձգումն ինձ համար երջանկություն է։ Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում, դա պարգև է քրտնաջան աշխատանքի համար։
Ես հավատում եմ մեր ակումբին, համոզված եմ, որ հաջորդ տարի ամեն ինչ լավ կլինի, և մենք կնվաճենք մեկ կամ մի քանի տիտղոս»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ապրիլի 29-ին ուրուգվայցի ֆուտբոլիստը մինչև 2026 թվականը նախատեսված նոր պայմանագիր ստորացրեց «կապտանռնագույնների» հետ: