«Ռոման» ավելի քան 30 տարվա դադարից հետո կխաղա եվրագավաթի եզրափակչում

Կոնֆերենցիաների Լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» հաղթեց «Լեսթերին» (1:0): Առաջին հանդիպմանը գրանցվել էր ոչ-ոքի (1:1), ուստի եզրափակիչ դուրս եկավ հռոմեական ակումբը։

Squawka-ի հաղորդմամբ՝ սա «Ռոմայի» առաջին եվրագավաթային եզրափակիչը կլինի 1991 թվականից ի վեր: Այնժամ հռոմեական թիմը ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակչում պարտվել էր «Ինտերին»։

«Ռոմա» – «Ֆեյենորդ» Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին Տիրանայի «Արենա Կոմբետարե» մարզադաշտում (Ալբանիա): Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: