ՊՍԺ-ն և Կիլիան Մբապպեն շուտով կերկարաձգեն գործող պայմանագիրը

ՊՍԺ-ն սկզբունքային համաձայնության է եկել հարձակվող Կիլիան Մբապպեի հետ գործող պայմանագիրը՝ երկարաձգելու հարցում, հայտնում է Le Parisien-ը:

Ըստ աղբյուրի՝ Մբապպեի նոր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։

Չնայած այն հանգամանքին, որ կողմերը դեռևս ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, ՊՍԺ-ն կարծում է, որ Մբապպեն կերկարաձգի պայմանագիրը այն բանից հետո, երբ նրա ֆինանսական պահանջները բավարարվեն։