«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ hանրությունը բացասական վերաբերմունք ունի իր թիմի նկատմամբ: Գվարդիոլան կարծում է, որ մամուլը մեծ ուշադրություն է դարձնում թիմի կողմից ծախսված գումարներին։
«Եթե նույնիսկ մեզ հաջողվի հաղթել Չեմպիոնների Լիգայում, մարդիկ միևնույնն է կխոսեն այն մասին, թե որքան գումար ենք ծախսել, նրանք չեն գնահատում մեր կատարած աշխատանքը: Կարծում եմ, որ դա սխալ է»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչում պարտվեց Մադրիդի «Ռեալին»։