«Մանչեսթեր Սիթին» 2 աստղային տրանսֆեր է պատրաստում: Մանչեսթերյան գրանդը թիրախավորել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին՝ տեղեկացնում է The Sun-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրլինգ Հոլանդը քառամյա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Առաջիկա ամռանը անգլիական ակումբի ներկայացուցիչները կապ կհաստատեն ֆուտբոլիստների գործակալների հետ: