Լիսաբոնի «Սպորտինգը» «Մանչեսթեր Սիթիից» կգնի Պեդրո Պորոյի տրանսֆերը

Լիսաբոնի «Սպորտինգը» կգնի «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պեդրո Պորոյի տրանսֆերը, ով այժմ թիմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալական ակումբն արդեն ակտիվացրել է գնման օպցիան և պաշտոնական հայտարարություն կանի մինչև այս ամսվա ավարտը։ «Սպորտինգը» 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքի 3 տարով, համաձայնագիրը կներառի 45 միլիոն եվրոյի չափով հրաժարագին։

Իսպանացու տեղափոխության դիմաց «Մանչեսթեր Սիթին» կստանա 8,5 միլիոն եվրո. անգլիական ակումբը նաև իրավունք կունենա հետ գնել պաշտպանին 20 միլիոն եվրոյով։

2021/22 մրցաշրջանում Պորոն մասնակցած 33 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։