«Լացիոն» կերկարաձգի պայմանագիրը թիմի պաշտպանի հետ

«Լացիոն» կերկարաձգի պայմանագիրը պաշտպան Ադամ Մարուշիչի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա չեռնոգորացին թիմում 2026 թվականը։ Ակումբը շուտով կհայտարարի գործարքի մասին։

Մարուշիչը «Լացիոյում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը  թիմի կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

Պաշտպանի գործող պայմանագիրը հռոմեացիների հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։