«Լայպցիգի» նախագահը՝ «Ռեյնջերսից» կրած պարտության մասին. «Սա մեծ հիասթափություն է»

«Լայպցիգի» նախագահ Օլիվեր Մինցլաֆը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Ռեյնջերսից» կրած պարտությունը (1:3): Շոտլանդական ակումբը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

«Եվրագավաթների խաղարկության կիսաեզրափակչի համար սա բավարար չէր։ Նախ ուզում եմ շնորհավորել «Ռեյնջերսին» և «Այնտրախտին»՝ առնվազն մեկ գերմանական թիմ կխաղա եզրափակչում։ Բայց պետք է խոստովանել, որ բավականաչափ լավ չխաղացինք։ Մենք մեզանից շատ ավելին էինք սպասում։

Մենք գիտեինք, թե ինչ սպասել, բայց այս ամբողջ մթնոլորտը զգալը մեզ համար այլ բան է։ Իհարկե, մենք հույս ունեինք հասնել ավելիին, այս երեկոն մեծ հիասթափություն է, բայց ոչ մի ամոթալի բան չկա այն բանում, որ մենք դուրս մնացինք կիսաեզրափակչում»,- Մինցլաֆի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։