Կիլիան Մբապպեի ապագայի վերաբերյալ նոր տեղեկություններ կան

Կիլիան Մբապպեն հաջորդ շաբաթ կհանդիպի «Ռեալի» ղեկավարության հետ։

L’Équipe-ը, տեղեկացնում է, որ հարձակվողը միտված է ՊՍԺ-ն լքելուն, չնայած նրան, որ այսօր Le Parisien-ը հայտնել էր, որ Մբապպեն ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել:

Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 35 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ։