Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսակային։

Ըստ The Sun-ի՝ պորտուգալացի մասնագետը մտադիր է այս ամռանն ուժեղացնել թիմի կազմը և այդ նպատակով հրավիրել 24-ամյա ֆուտբոլիստին:

Պաշտպանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը։ Նա «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից, իսկ տրանսֆերը գնահատվում է 30 միլիոն եվրո: