«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո դիմել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին։
Մադրիդի «Ռեալն» օրերս Անչելոտտիի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունում նվաճեց Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ուղեգիր՝ հաղթելով ընդհանուր 6:5 հաշվով։
«Թույլ տվեք մի ուղերձ հղել իմ ընկերոջն ու գործընկերոջը՝ մեծագույն Կառլետոյին։ Արի՛ միասին հաղթենք եզրափակիչներում»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակչում «Ռոման» կհանդիպի «Ֆեյենորդի» հետ: Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Լիվերպուլի» հետ։