Իտալական գրանդը կփորձի գնել Անխել Դի Մարիայի տրանսֆերը

«Յուվենտուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ծառայություններով:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, թուրինյան ակումբը  հունիսին կսկսի բանակցությունները ֆուտբոլիստի գործակալի հետ։

34-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում փարիզցիների կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: