«Նապոլիի» վինգեր Իրվինգ Լոսանոն կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է Kerynews-ը:
Նշվում է, որ մերսիսայդցիները ֆուտբոլիստին ընդգրկել են ամառվա տրանսֆերային շորթ – լիստում։ Ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը «Լիվերպուլի» համար կարող է արժենալ 30-40 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Լոսանոն «Նապոլիի» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: