Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) դիտարկում է հանդիպման խաղաժամանակը 90-ից 60 րոպե կրճատելու հարցը։
Այս մասին Daily Mail-ին տված հարցազրույցում խոսել է նախկին մրցավար Մարկ Կլատենբուրգը։
Այդ դեպքում խաղային ժամանակաչափը կդադարեցվի գնդակի խաղից դուրս գալու, վնասվածքների, գոլերի և այլ դադարների ժամանակ: Այսպիսով, ֆուտբոլում կհայտնվի այսպես կոչված «մաքուր ժամանակ»։ Նախագծի պատասխանատուն իտալացի լեգենդար նախկին մրցավար Պյերլուիջի Կոլինան է։