«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին ասել է, որ կարող էր հեռանալ թիմից անցած ամառ, եթե մի փոքր շուտ իմանար Կրիշտիանու Ռոնալդուի՝ ակումբ վերադառնալու մասին։«Ես անմիջապես զանգահարեցի եղբորս և ասացի. «Եթե դա տեղի ունենար մեկ շաբաթ առաջ, ես կխնդրե քեզ նոր ակումբ գտնել ինձ համար»: Բայց այնպես չէ, որ ես չէի ցանկանում խաղալ Ռոնալդուի հետ, պարզապես գիտեմ, թե ինչպիսին է ֆուտբոլային աշխարհը։ Ամեն ինչ շատ արագ կատարվեց», – ասել է Կավանին ESPN-ին տված հարցազրույցում։