Դոմենիկո Տեդեսկոն մեկնաբանել է «Ռեյնջերսից» կրած պարտությունը

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Ռեյնջերսից» կրած պարտությունը (1:3): Գերմանական ակումբն առաջին հանդիպմանը նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել, այդ պատճառով չկարողացավ 2 խաղի արդյունքով դուրս գալ եզրափակիչ:

«Ֆանտաստիկ մթնոլորտ էր, լավագույնը, որ երբևէ տեսել եմ ֆուտբոլային մարզադաշտում: Մրցաշրջանի կրիտիկական պահերին մենք չափազանց շատ նվերներ ենք տալիս մեր մրցակիցներին:

Մենք դա արդեն տեսել ենք «Ունիոնի» հետ խաղում, բայց մեր բախտը բերեց ու դուրս եկանք Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ, իսկ հետո՝ Բունդեսլիգայում։ Եվ Բերգամոյում նույնպես, չնայած այնտեղ մենք շատ լավ հանդես եկանք։ Այսօր շատ իրավիճակներում մրցակիցն ավելի լավ խաղաց»,- Տեդեսկոյի խոսքերն է փոխանցում Kicker-ը: