Քրիստիան Էրիկսենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մտադիր է մնալ ակումբում, հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա դանիացին ցանկանում է խաղալ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում և կարծում է, որ ներկայիս ակումբում իրեն բավական ժամանակ կտրվի խաղադաշտում, որպեսզի նա պատշաճ մարզավիճակում միանա ազգային հավաքականին։ Այս առումով ֆուտբոլիստը հակված է մնալ «Բրենտֆորդում»։

Էրիկսենը «Բրենտֆորդում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից՝ թիմի կազմում անցկացրած 8 խաղում խփելով 1 գոլ և կատարել է 2 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։