«Բետիսը» պատրաստվում է լիարժեք պայմանագիր կնքել Էկտոր Բելյերինի հետ

«Բետիսը» ցանկանում է «Արսենալից» ձեռք բերել պաշտպան Էկտոր Բելյերինի տրանսֆերը, ով ներկայումս թիմում հանդես է գալիս վարձավճարով։

Ինչպես թվիթերյան իր էջում հայտնում է լրագրող Չարլզ Ուոթսը՝ գործարքն իսպանական ակումբի համար կարժենա 5-ից 10 միլիոն ֆունտ ստերլինգ:

Նշվում է, որ «Բետիսի» ղեկավարությունը գոհ է Բելյերինի խաղից, ում հետ թիմն այս մրցաշրջանում նվաճեց երկրի գավաթը։

2021/22 մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը թիմի կազմում անցկացրած 31 խաղում կատարել է 5 գոլային փոխանցում։