«Բարսելոնան» մոտ է Գավիի հետ համաձայնության գալուն

«Բարսելոնան» նոր պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլն է անցկացրել կիսապաշտպան Գավիի հետ, տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են 17-ամյա ֆուտբոլիստի գործակալ Իվան դե լա Պենյայի հետ։ Բանակցությունների արդյունքում կողմերը մոտեցել են նոր գործարքի ստորագրմանը:

«Բարսան» մոտ է իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելուն, ակումբին ու կիսապաշտպանի գործակալին մնացել է համաձայնեցնել որոշ դետալներ:

2021/22 մրցաշրջանում Գավին «կապտանռնագույնների» կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։