Անտոնիո Կոնտե. ««Լիվերպուլը» չի կարող հեշտությամբ հաղթել բոլոր մրցաշարերում»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Լիվերպուլի» հետ առաջիկա հանդիպումը։

«Կլոպը հիանալի աշխատանք է կատարում, բայց նրանք չեն կարող հեշտությամբ հաղթել բոլոր մրցաշարերում՝ չնայած թիմում վնասվածքների բացակայությանը։

Թիմը խաղում է էմոցիաների վրա, նրանք լիցքավորված են: Այնուամենայնիվ, մենք պարզապես ցանկանում ենք ցուցադրել մեր ֆուտբոլը և շարունակել պայքարը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղի համար»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։